ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Բնակարանի հարցը լուծելուց անմիջապես հետո սկսել եմ զբաղվել կրթության շարունակականության ապահովմամբ». սա օրվա ընթացքում ամենահաճախ լսածս նախադասությունն էր:

Հանդիպումների ընթացքում լսեցի երիտասարդների կողմից ներկայացվող խնդիրները, առաջարկությունները, ներկայացրի ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը, քննարկեցինք ուսման վարձերին, զբաղվածությանը, հետագա աշխատանքային հնարավորություններին վերաբերող և մի շարք այլ հարցեր:
