00:00:00

Մեղրիի, Վայքի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ ճանապարհները՝ ժամը 20։00-ի դրությամբ

20:49, 20 նոյեմբեր 2023 Հասարակություն

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Սպիտակի, Արագածի, Վանաձորի, Ճամբարակի, Մարտունիի (Վարդենյաց լեռնանցք), Արարատի (Ջանգակատան հատված), Թալինի, Տաշիրի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Սեւանի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր։

Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման եւ աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր