Նոյեմբերի 18-ին Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– ասաց Թորոսյանը։
ՊՆ–ից ավելի վաղ հայտնել էին, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Irakanum.am