00:00:00

Շատ գոլային պահեր ստեղծեցինք, ցավոք, չկարողացանք երկրորդ գոլը խփել. Բիչախչյան

23:16, 18 նոյեմբեր 2023 Սպորտ

Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուելսի թիմի հետ։ Երևանում կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։ 

«Էմոցիոնալ խաղ էր։ Դուրս էինք եկել հաղթելու։ Շատ գոլային պահեր ստեղծեցինք, ցավոք՝ չկարողացանք երկրորդ գոլը խփել։

Ուելսի ուժեղ կողմն էլ եզրային նետումներն ու անկյունայիններն են, որից էլ կարողացան օգտվել։

Եթե այսօր հաղթեինք, մեծ խաղ էր սպասվում Խորվաթիայում։ Այս անգամ չստացվեց, բայց, եթե այսպես շարունակենք, մի օր կհասնենք մեր նպատակին»,- խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, գրում է Armsport-ը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր