Եվրոպայի առաջնության ընտրական խաղից առաջ Հայաստանում ձերբակալվել են ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլասերներ: Գրում է BBC-ն։ Պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Նշենք՝ խաղը դիտելու համար Երևան է ժամանել 1200 երկրպագու։ Ուելսի ֆուտբոլային ասոցացիան հայտարարել է, որ տեղյակ են իրավիճակից․ նրանցից 32-ը ձերբակալվել են։
Երկրպագուներից մեկը հայտնել է, որ նրանցիի շատերին դեմ են տվել պատին, ծաղրել՝ ասելով՝ վեցամսյա ազատազրկում է սպառնում․ «Չեն բացատրում՝ ինչի են ձերբակալել։ Մենք զայրացած ենք, մեր հարցերին ընդհանրապես չեն պատասխանում»։
Երկրպագուներից մյուսն էլ պատմում է, որ նախօրեին բարում խմել են, հաճելի մթնոլորտ էր, քննարկումների մեջ էին։ Մինչև կգար տաքսին՝ ժամանել են ոստիկանները, նրանց գցել մեքենան ու տարել։