Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Հայաստան-Ուելս խաղում FAF-ը ակցիա է նախատեսում, ինչի մասին իրազել է երկրպագուներին։
«Արևելյան տրիբունայի աթոռներին փակցված են թղթեր, որոնց պարզելու դեպքում ստանալու ենք հսկա գրություն, կոչ։ Խնդրում ենք խաղից առաջ՝ ֆուտբոլիստների դաշտ մտնելուն պես, թղթերը պարզել տեսանելի և բարձր, ուղիղ ձեր դիմաց՝ առանց թեքության և թափահարելու, պահել մինչև երկու թիմերի օրհներգների ավարտը, չխախտել թղթերի դասավորվածությունը, չիջեցնել ընթացքում, որպեսզի չխախտվի պատկերը»,- ասվում է ՖԱՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18֊ին Հայաստան – Ուելս խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում:
Երթը կմեկնարկի 16։00-ին։ Հայաստան-Ուելս խաղի մեկնարկը 18։00-ին է։