«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող հեռուստամարաթոն 2023-ը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: Այն կցուցադրվի նույն օրը՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի Ֆեյսբուքի էջից։
«Ձեր նվիրաբերությամբ միացե՛ք և աջակցե՛ք Հիմնադրամի մարդասիրական ծրագրերին՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը։
Ձեր մասնակցությունը զգալի փոփոխություն կբերի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավման հարցում:
Ձեր նվիրաբերությունները կարող եք կատարել մեր առցանց հարթակում»,- ասված է հաղորդագրության մեջ։