00:00:00

Նիկոլը փաստացի ընդունեց, որ 5 հազար ընտանիքի ճրագ ինքն է մարել

12:55, 18 նոյեմբեր 2023 Բլոգ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլը փաստացի ընդունեց,որ 5 հազար ընտանիքի ճրագ ինքն է մարել։

Մեկը չկա՞ Փաշինյանին ասի՝ բա որ 1996-ի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Արցախի անկախությունն անհնար էր,ինչու՞ ինքը 5 հազար հայ ընտանիքի ճրագ մարել տվեց։

Ինչու՞..

Ինչու՞ էր 2018-ի մայիսին հայտարարում,որ իր հեղափոխությունը հասնելու է Արցախի անկախության ճանաչմանն ու արցախահայերի իղձերի իրականացմանը։

Արցախահայերի իղձը Արցախ հանձնե՞լն էր,թե՞ առանց տուն ու գերեզման հայրենազուրկ դառնալը։

Ինչու՞ չհամաձայնվեց 2019-ի ապրիլին իրեն առաջարկված ծրագրին,ըստ որի Արցախի հայկականությունը ապահովված էր։

Ինչու՞ ծրագիրը մերժելուց հետո,2019-ի հոկտեմբերին Ստեփանակերտի հրապարակում ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ինչու՞ «բանակցեց իր սեփական կետից»։

Ինչու՞ ասեց՝ ինչ պետք է,դա էլ բանակցում եմ։

Ինչու՞ չհամաձայնվեց «5 պլյոս 2» տարբերակին,որը հենց իր՝ Նիկոլի պնդմամբ իրեն առաջարկվում էր ընդհուպ մինչեւ 2020-ի հոկտեմբերի 19-ը։

Ինչու՞ 2021-ի ընտրություններին հասարակությանը խաբելով ներկայացավ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի «անջատում հանուն փրկության ծրագրով»։

Խոստացավ «անջատում հանուն փրկության»,բայց բերեց «դժոխք հանձնված Արցախով»։

Այսքանից հետո սատարել ու արդարացնել Նիկոլին առնվազն բարոյական չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր