ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, զոհը եղել է կանաչապատման բաժնի աշխատակիցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալաթյանը:
«Վիրավորը եղել է ոստիկան, նա վիրավորվել է օգնություն ցուցաբերելիս»,-ասաց ռեկտորի խորհրդականը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հայտնում են առողջապահության նախարարությունից։
Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: