Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ ԱԻՆ-ը գործողություններ է անում, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,-ասաց ռեկտորը։
Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, 3 հոգի՝ հոսպիտալացվել։
Նախնական վարկածով՝ հոսանքի տատանումից է եղել հրդեհը։
ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են: