00:00:00

Կադրային կրիզիս․ «Հրապարակ»

09:36, 15 նոյեմբեր 2023 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Իշխանությունում կադրային կրիզիս է` թափուր հաստիքներն ամիսներով, անգամ տարիներով չեն համալրվում: Օրինակ, ավելի քան երկու շաբաթ է՝ մեկնարկել է ամենամյա ձմեռային զորակոչը, սակայն ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնն ավելի քան 3 ամիս է՝ թափուր է։ Օգոստոսի վերջերին այդ պաշտոնից ազատվեց Արմեն Ավթանդիլյանը: Նրա ազատվելուց հետո լուրեր տարածվեցին, թե իրավապահ համակարգը զինկոմիսարիատներում ուսումնասիրություններ է կատարում, կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ եկել, մեծ թվով զինվորների են տարկետում տալիս կամ ազատում ծառայությունից, եւ Ավթանդիլյանի ազատումը դրանով էր պայմանավորված: Իշխանությունն ուզում է ավելի «ձիգ» կադրով փոխարինել նրան: Սակայն փաստն այն է, որ դեռ փոխարինող չեն գտել, եւ ժամանակավոր պաշտոնակատարն է գործը «յոլա տանում»։

Նույն իրավիճակն է նաեւ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում․ օգոստոսի 5-ից՝ Սերգեյ Ատոմյանին ազատելուց հետո, կալանավայրերի ծառայությունը պետ չունի: Իշխանական շրջանակներում խոսում են, որ այս պաշտոնում էլ հարմար թեկնածու չեն գտնում: Խոսակցություններ կան, որ Քննչական կոմիտեի նախկին պետ, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին են առաջարկել, նա չի համաձայնել։Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր