00:00:00

ԵՄ ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը․ Բորել

21:54, 13 նոյեմբեր 2023 Աշխարհ

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չի բացառում ԵՄ կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։ Այդ մասին Բորելը հայտարարել է այսօր Բրյուսելում՝  արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«ԵՄ ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը և վիզաների ազատականացումը՝  այդ երկրի քաղաքացիների համար»,- մասնավորապես, ասել է Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է նաև, որ Եվրամիությունը  շարունակելու է միջնորդական ջանքերը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» կնքման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր