00:00:00

Արցախից տեղահանված 5-18 տարեկան 917 երեխաներից 759-ը հաճախում են Գեղարքունիքի մարզային ենթակայության, 48-ը՝ ԿԳՄՍՆ ենթակայության դպրոցներ

16:55, 13 նոյեմբեր 2023 Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ապաստանած ընտանիքներին վերաբերող մի շարք հարցեր։

 

Մարզպետ Կարեն Սարգսյանին զեկուցվել է, որ Գեղարքունիքի մարզում նշված ընտանիքներից հաշվառված 5-18 տարեկան 917 երեխաներից 759-ը հաճախում են Գեղարքունիքի մարզային ենթակայության և 48-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 391 նախադպրոցական տարիքի երեխաներից 62-ը հաճախում են մանկապարտեզներ, 16-ը՝ նախակրթարաններ։

 

Աշխատանքի են անցել 5 մանկավարժներ, ևս 4 անձ՝ դպրոցների սպասարկման ոլորտում։

 

Մեկական բժիշկ և բուժքույր աշխատանքի են անցել Գավառի և Սևանի բժշկական կենտրոններում։

 

Հաշվառվել են գյուղոլորտի 17 մասնագետներ, որոնց շրջանում, մարզպետի հանձնարարությամբ, աշխատանքներ են տարվելու, որպեսզի նրանք կարողանան օգտվել պետության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրերից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր