Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։
Նշվում է, որ ավագ լեյտենանտ Բենդալիև Էլսուն հրազենից կրակել է ինքն իրեն։
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, ստացված տեղեկատվության հիման վրա՝ զինվորական դատախազության քրեական և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դին, առգրավել իրեղեն ապացույցներ և կատարել այլ գործողություններ:
Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հարցաքննվել են վկաները, նշանակվել տարբեր փորձաքննություններ և ձեռնարկել անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողություններ։