00:00:00

Հայ մարզիկները հաղթական մրցելույթներ են ունեցել Кубок дружбы մրցաշարում

11:32, 12 նոյեմբեր 2023 Սպորտ

Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելքւյթներ են ունեցել Ռոստով քաղաքում կայացած «Кубок дружбы» բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարին։ Այդ մասին հայտնում են ՀԲՖ մամուլի ծառայությունից։ 

Կրտսեր տարիքի պատանիների շրջանում (2009-2010թթ.) մրցաշարի հաղթող են դարձել ՝

Հայկ Կարապետյան 48կգ (Վլ. Ենգի.)

Սամվել Ասլանյան 60կգ (Վլ. Ենգի.)

իսկ ավագ տարիքի պատանիների շրջանում(2007-2008թթ) մրցաշարի հաղթող են դարձել՝

Վահրամ Դովլաթբեկյան 46կգ (Վլ. Ենգի.)

Աղվան Բաղդասարյան 54կգ (Թաիրով)

Արտյոմ Ստեփանյան 66կգ (Վլ. Ենգի.)

2-րդ տեղն է զբաղեցրել՝

Նարեկ Ամիրյան 48կգ (Վլ. Ենգի.)

3-րդ տեղն են գրավել

Յուրի Մայիլյան 57կգ (Վլ. Ենգի.)

Վազգեն Քարհանյան 63կգ (Վանաձոր)

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկներով, ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ, Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի մարզիչներ Ալեքսան Շախյանի և Գոռ Ջևելիկյանի գլխավորությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր