00:00:00

Մուրճով հարձակվել են պատգամավորի վրա

18:43, 11 նոյեմբեր 2023 Աշխարհ

Բեռլինի խորհրդարանի պատգամավոր Ջիան Օմարը, ով քրդական ծագում ունի, հայտնել է, որ իր վրա մուրճով զինված մի տղամարդ է հարձակվել։

«Երեկոյան իմ ընտրատարածքի մոտ՝ Մոաբիթում, մի մարդ մուրճով հարձակվեց ինձ վրա և ասաց․ «Գրողի տարած օտարերկրացի, քեզ նմաններին առաջ գազախուց էին տանում»,-  սոցցանցի իր էջի միջոցով միջադեպի մանրամասներն է ներկայացրել պատգամավորը։

Նա հայտնել է, որ տեղի ունեցածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, այժմ հետաքննություն է ընթանում։

«Բռնությանն ու այդպիսի հռետորաբանությանը արդարացում չի կարող լինել անգամ այն պարագայում, երբ քաղաքական կրքերը սրված են»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր