00:00:00

Միացյալ նահանգները նպաստում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմն ընդլայնվի․ Իրանի նախագահ

17:45, 11 նոյեմբեր 2023 Աշխարհ

Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, շրջափակումը պետք է վերացվի, օգնություն հասցնելու համար ճանապարհները պետք է բացվեն, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, նրա խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։

«Այս օրերին իսլամական երկրների միասնությունը շատ կարևոր է։ Գազան խոսելու տարածք չէ, այն գործելու տարածք պետք է դառնա։ Գազայի հատվածում սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայելի-խմբ․) բարբարոսական գործողությունները ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վառ օրինակ են, սա շատ կարևոր հարց է իսլամական աշխարհի համար։ Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, շրջափակումը պետք է վերացվի, օգնություն հասցնելու համար ճանապարհները պետք է բացվեն»,- ասել է Իրանի նախագահը։

Նա նաև քննադատել է ԱՄՆ-ին՝ երկակի քաղաքականություն վարելու և Իսրայելին քողարկված աջակցություն ցուցաբերելու համար։

«Ամերիկան ​​անընդհատ մեսիջներ է ուղարկում Իրանին և մի շարք այլ երկրների, որ պատերազմի մասշտաբները չպետք է ընդլայնվեն, բայց նրանց այդ ուղերձը չի համապատասխանում  իրենց իսկ գործողություններին։ ԱՄՆ-ն խոչընդոտում է հրադադարի հաստատմանը Գազայում և ինքն է ընդլայնում պատերազմի մասշտաբները»,- ասել է Էբրահիմ Ռայիսին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր