00:00:00

ՌԴ ՊՆ երկու հատուկ ինքնաթիռ մարդասիրական օգնություն է հասցրել Աֆղանստան

13:33, 11 նոյեմբեր 2023 Աշխարհ

Ռուսաստանը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Աֆղանստանին։ ՌԴ ՊՆ հատուկ ինքնաթիռները մոտ 40 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Քաբուլ՝ Հերաթում երկրաշարժերից տուժածներին օգնելու համար։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Մոսկվայի Աֆղանստանի բիզնես կենտրոնի անունից, Նադիր Շահի գլխավորությամբ, ՌԴ ՊՆ երկու հատուկ ինքնաթիռներ մոտ 40 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Քաբուլ։ Ռուսաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ աֆղան ժողովրդին, որը տուժել է Հերաթում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր