00:00:00

Մայքլ Ջեքսոնի բաճկոնը Լոնդոնում վաճառվել է 306 հազար դոլարով

12:00, 11 նոյեմբեր 2023 Աշխարհ

Մայքլ Ջեքսոնի սև ու սպիտակ բաճկոնը, որը նա կրել է 1984 թվականին «Pepsi Generation» գովազդի նկարահանումների ժամանակ, աճուրդի է հանվել Լոնդոնի «Propstore» աճուրդում` 306 հազար դոլարով:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսին պրոպոֆոլ դեղամիջոցի սուր թունավորումից, որը, ըստ հետաքննության, այլ դեղամիջոցների հետ միասին նրան նշանակել է իր բժիշկ Կոնրադ Մյուրեյը։ Ջեքսոնի մահից հետո թողարկվեցին «Michael» (2010) և «Immortal» (2011) ալբոմները, որոնք ներառում էին երգչի նախկինում չհրապարակված ձայնագրությունները։

Փոփ երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ կատարողը` 15 Գրեմմիի և հարյուրավոր այլ մրցանակների դափնեկիր Ջեքսոնը 25 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 

Ջեքսոնը գլխավորում է այն հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը շարունակում է եկամուտ բերել նույնիսկ մահից հետո:

Ըստ Forbes ամսագրի՝ 2022 թվականին երաժշտի աշխատանքը նրա ժառանգներին բերել է 115 միլիոն դոլար։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր