«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ապաքինման մասին։
32-ամյա բելգիացին չի կարողացել ավարտել «Բարնլիի» դեմ հանդիպումը 2023/24 մրցաշրջանի սկզբում։ Ապաքինվելու համար նրան կպահանջվի 3-4 ամիս։
«Նա իրեն լավ է զգում, բայց պատրաստ չէ, և մենք չենք ստիպի նրան ապաքինվել։ Նման դեպքերում ավելի լավ է չշտապել։ Հաջորդ քայլը հնարավոր է միայն երկու բժիշկների և անձամբ Կևինի թույլտվությամբ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է Armsport-ը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը երկու հանդիպում է անցկացրել «Քաղաքայինների» կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։