Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 9-ին որոշում է ստորագրել Մանե Ադամյանին փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Մանե Ադամյանին 2023 թվականի նոյեմբերի 13-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Մանե Ադամյանը նշանակվել Մհեր Գրիգորյանի խորհրդական 2020 թվականի փետրվարին։