ԱՄՆ-ում գտնվող Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը որպես հյուր քահանայապետ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ Նորին Սրբությունը բացման աղոթք է հղել Կոնգրեսում․
«Ողորմա՛ծ Աստված, օգնիր մեզ հիշել մեր աղոթքներում ավելի քան 100.000 հայ փախստականներին, որ ստիպված լքեցին իրենց դարավոր հայրենիքը և բախվեցին հսկայական դժվարությունների և անորոշության։ Ամենազոր Տեր, պաշտպանի՛ր մեզ չարից»։