SHAMSHYAN.com-ը գրում է․ արդեն 2-3 օր Հայաստան Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետի Վրաստանի տարածքում գտնվող բեռնատարների վարորդներ, ովքեր ասում էին, որ հայկական անցակետի վատ աշխատանքի արդյունքում չեն կարողանում մուտք գործել Հայաստան:
Նրանցից Կարեն Հովակիմյանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2 շաբաթ է տնից դուրս են եկել, գնացել Ռուսաստանի քաղաքներ ու հիմա վերադառնում են Հայաստան, բայց արդեն մի քանի օր է կանգնած են վրացական կողմում, քանի որ հայկական կողմը վատ է աշխատում, կամ չի աշխատում, իսկ վրացական կողմն էլ ասում է, որ չի կարող թողնել, քանի որ խցանումներ կառաջանան:
Ըստ աղբյուրի զրուցակցի՝ այս պահին վրացական կողմում կուտակվել է մոտ 600 բեռնատար, որոնց վարորդները տեղեկություն էլ չունեն, թե դեռ ինչքան են ստիպված կանգնելու, որ բացվի հայկական կողմի անցակետը և կարողանան մուտք գործել Հայաստան:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։