Արևմուտքը «սիրաշահում» է Հայաստանին, ցանկանում է ընկերություն անել՝ ընդդեմ Ռուսաստանի։ Այդ մասին «Ռոսիա-1? հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը։
Լավրովը նշել է նաև, որ Մոսկվան երբեք որևէ մեկի հետ որևէ մեկի դեմ ընկերություն չի անում. «Երևանը կարող է ինքնուրույն որոշել իր քաղաքական կուրսը։ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես Ռուսաստանի մերձավոր դաշնակից և ռազմավարական գործընկեր, ինքը կորոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցել արտաքին գործընկերների հետ»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։