00:00:00

Սիրված դուետը Երևանում կներկայացնի Բրամսի 190-ամյակին նվիրված հատուկ համերգ

16:43, 09 նոյեմբեր 2023 Մշակույթ

Նոյեմբերի 17-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բացառիկ երաժշտական հրավառություն է. համերգ՝ նվիրված Յոհաննես Բրամսի 190-ամյակին՝ անվանի և սիրված հայ երաժիշտներ Անուշ Նիկողոսյանի (ջութակ) և Հայկ Մելիքյանի (դաշնամուր) կատարմամբ։

Նշենք, որ սույն համերգն այս տարվա նրանց վերջին համատեղ ելույթն է Երևանում։ Համերգը կազմակերպել են Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։ Ծրագրում կհնչեն բրամսյան կամերային գոհարներն ու Վոլֆգանգ Րիմի Klavierstück 6 ստեղծագործությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր