Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է վերականգնողական բուժում: Այս մասին irakanum.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն սեպտեմբերին 1-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ