00:00:00

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման երրորդ տարին է. կառավարությունում հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը

11:31, 09 նոյեմբեր 2023 Հասարակություն

Կառավարության անդամները մինչ նիստի մեկնարկը՝ այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակվածների հիշատակը։

 

«Այսօր նոյեմբերի 9-ն է, ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված մեր բոլոր քույրերի ու եղբայրների հիշատակը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Հիշեցնենք՝ այսօր լրանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման երրորդ տարին։

 

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթով 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում, հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր յոթ շրջանները, Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր