00:00:00

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կշարունակի հшկшհшրձшկումը

23:01, 08 նոյեմբեր 2023 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ այժմ ուկրաինական հակահարձակումը դժվարություններ է ապրում: 

«Մենք ունենք ծրագիր, ունենք կոնկրետ քաղաքներ, կոնկրետ ուղղություններ, ունենք նպատակ, ուր ենք գնալու, որ ուղղությամբ ենք տանելու հարձակումը», - «Reuters»-ի կազմակերպած տեսակոնֆերանսում հայտարարել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ուկրաինան դժվարություններ է ունեցել այն պատճառով, որ Արևմուտքից ավելի քիչ սպառազինություն է ստացել, քան ակնկալում էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր