Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 10569-ի, այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությանը։
«Գազայի հատվածում Իսրայելի պատերազմը սկսելուց հետո զոհերի թիվը հասել է 10569-ի», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, մահացածների թվում կա 4324 երեխա և 2823 կին։
Երեքշաբթի օրը Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից անկլավում իսրայելական գործողությունների արդյունքում զոհվել է 10468 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 27 հազարը։