00:00:00

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը հերթական հակահայկական հայտարարությունն է արել

16:33, 08 նոյեմբեր 2023 Աշխարհ

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին հերթական հակահայկական հայտարարությունն է արել:

 

Ուկրաինացի «դիվանագետը» ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ շնորհավորանքներ է հղել «Հաղթանակի օրվա» կապակցությամբ և գովաբանել Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին։

Ի թիվս այլ բաների, Վլադիսլավ Կանևսկին գրում է. «Այն ժամանակ ուկրաինացիները ջախջախեցին թշնամուն՝ ադրբեջանցիների հետ ուս ուսի կանգնածն, իսկ այսօր էթնիկ ադրբեջանցիները մարտի դաշտում պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

 

Մեջբերումը ներկայացված է այնպես, ինչպես այն գրվել է և, ըստ երևույթին, հուշում է, որ «Ժամանակին ուկրաինացիները ադրբեջանցիների հետ ուս ուսի կանգնած հաղթեցին թշնամուն, իսկ այսօր էթնիկ ադրբեջանցիները մարտադաշտում պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: Թեև «թշնամին» ուղղակիորեն նշված չէ, սակայն ակնհայտ է, որ խոսքը հայերի մասին է՝ հաշվի առնելով թե ինչ ամսաթվի է նվիրված շնորհավորանքը։

 

Սա առաջին դեպքը չէ, երբ Բաքվում Ուկրաինայի դեսպանը տրվում է հակահայկական դեմարշների։ Անցյալ տարի դեսպանատունը հրապարակել էր մի ամբողջ տեսանյութ՝ գովաբանելով Ադրբեջանի ագրեսիան հայերի դեմ։

 

Դեսպանի էջում կա նաև ուկրաինական համայնքի հայտարարությունը՝ նոյեմբերի 7-ով, շնորհավորանքներով և ուրախությամբ Շուշիի, Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի օկուպացիայի կապակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր