00:00:00

Վաղը ՀՀԿ ԵԿ-ն Երևանում լուռ երթ կանցկացնի

13:10, 08 նոյեմբեր 2023 Հասարակություն

Նոյեմբերի 9-ին լրանում է մեր հազարամյա հայրենիքի մաս հանդիսացող Արցախի փաստացի հանձնման առաջին փուլի տարելիցը: Չարաբաստիկ 44-օրյա պատերազմը մեզանից ոչ միայն խլեց 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, այլ նաև սկիզբ դրեց հայկական Արցախը թշնամուն հանձնելու գործընթացին: Այս մասին գրում է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը։

 

«Ցավոք, Հայաստանի իշխանություն հանդիսացող խմբավորումներն ամեն կերպ ցանկանում են մոռացության մատնել և փակել մեր ժողովրդի հաղթական էջերից մեկը՝ Արցախի հիմնահարցը: Մենք՝ երիտասարդներս, ոչ մի կերպ չենք պատրաստվում մոռացության մատնել այն: 

 

Նոյեմբերի 9-ին ՀՀԿ երիտասարդական կառույցները նախաձեռնում են Երևան քաղաքում անցակցնել երիտասարդական լուռ երթ՝ վերահաստատալով հայկական Արցախի դեմ գործի դրված անարդար ու անմարդկային ծրագրերի դեմ մեր արդար բողոքը:

 

Մենք համարում ենք, որ մեր հայրենիքի մի հատվածը հանձնվել է՝ միջազգային բոլոր նորմերի և սկզբունքների անմարդկային ոտնահարումներով, իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանումներով ու էթնիկ զտումներով: Աշխարհը պետք է իմանա, որ արցախյան էջը չի կարող և չի կարելի փակված համարել: Այդ հարցում մեր առաջին պահանջը Հայաստանի իշխանություններին է ուղղված:

 

Նոյեմբերի 9-ին, ժամը 15:00-ին, երիտասարդներին հրավիրում ենք Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից դեպի ՀՀ ԱԺ իրականացվող երթին»,-նշված է գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր