00:00:00

Ցեմենտի նոր գործարանի ոդիսականը․ վտանգավոր զարգացումներ՝ աղետալի հետևանքներով

11:00, 08 նոյեմբեր 2023 Հասարակություն

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում նոր ցեմենտի գործարան կառուցելու վերաբերյալ հանրային լսումները, որոնք արդեն մի քանի անգամ է իրականացվում են աննախադեպ մեծ թվով ոստիկանների հսկողությամբ, իրականում մի շարք հարցեր են առաջ քաշում։ Ինչու՞ է մի ամբողջ իրավապահ համակարգ կենտրոցվում Վեդիիում, ինչու՞ է «Օրդ գրուպի» շահերն ավելի բարձր դասվում, քան հարյուրավոր մյուս աշխատակիցների։ Ինչպես հայտնի է նախորդ շաբաթ էլ տեղի ունեցած հանրային քննարկումը ուղեկցվում էր մեծաթիվ ոստիկաններով։ Իսկ Վեդի համայնքում ցեմենտի նոր գործարան կառուցելու մտադրություն ունի «Օրդ գրուպը»։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հիշյալ ընկերության մասին տեղեկությունները միանշանակ չեն, իսկ օդում կախված ինֆորմացիաների համաձայն իրականում այդ ընկերության հետևում օտար մարդիկ են կանգնած։

Բայց տևական ժամանակ է, ինչ աղմուկը Արարատի մարզում նոր կառուցվող ցեմենտի գործարանի շուրջ չի դադարում: Եվ գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք տեղական իշխանությունները ընդառաջ կգնան այդ դժգոհություններին ու կկասեցնեն կառուցումը՝ հաշվի առնելով բոլոր փաստերը, որոնք բերվում են թե՛ բնապահպանների, թե՛ մասնագետների, թե՛ Վեդիի ու հարակից բնակավայրերի բնակիչների կողմից:  Հազարավոր աշխատատեղեր կրճատելով, ընդամենը մի քանի աշխատատեղով գործարան կառուցելու այս «հիմնավորումը» ոչ միայն զուրկ է փաստերից, այլև՝ խիստ վտանգավոր բնապահպանան տեսանկյունից։ Համայնքի բնակիչները մտահոգություն են հայտնում, որ առանց այն էլ ջրի խնդիր ունեցող համայնքում նոր գործարանի կառուցմամբ կարող է ծանր վիճակ ստեղծվել։

Մտահոգությունների շարքը կարելի է երկար թվարկել, սակայն թե ինչ կորոշի Վեդի խոշորացված համայնքի ղեկավարությունը դեռ անհայտ է, սակայն դատելով հանրային լսումներում՝ համայնքապետարանի որոշ աշխատակիցների ակտիվությունը և առանձնահատուկ վերաբերմունքը «Օրդ դրուպի» նկատմամբ, եզրակացնելը դժվար չէ։ Այս պահին ակնհայտ է՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ անորոշ ապագայով հնարավոր կառուցվելիք ցեմենտի գործարանի վերաբերյալ հանրային խիստ դժգոհություն կա, իսկ քաղաքային իշխանությունը լուռ է։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր