Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Վիկտոր Օսիմհենը, ով հանդես է գալիս «Նապոլիում», Լոնդոնի «Չելսիի» առաջնահերթ տրանսֆերային նպատակն է։
Այս մասին հայտնում է Talksport-ը, փոխանցում է Armsport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արիստոկրատների» ղեկավարությունը տրամադրված է նիգերիացի հարձակվողին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու հարցում։ Հունվարին գործարքը հնարավոր չէ «Նապոլիի» դիրքորոշման պատճառով։
24-ամյա ֆուտբոլիստի և նեապոլիտանական ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալի փորձագետները հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում են 120 միլիոն եվրո։