00:00:00

Ֆրանսիան խափանել է ՌԴ պատվիրակության մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

23:10, 07 նոյեմբեր 2023 Աշխարհ

Ֆրանսիան խափանել է ՌԴ պատվիրակության մասնակցությունը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանին: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ

«Ֆրանսիայի կողմից Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հանդեպ մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված պարտավորությունների չկատարումը համակարգային բնույթ է ստացել։ Վերջին ամիսներին Ռուսաստանի մի շարք ներկայացուցիչների առանց բացատրության թույլ չեն տվել մասնակցել Փարիզում անցկացվող միջազգային միջոցառումներին»,- նշել է դիվանագետը: 

Զախարովան ընդգծել է, որ մուտքի արտոնագիրը ժամանակին չտրամադրելու պատճառով հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Տատյանա Դովգալենկոն նույնպես չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը․

«Փարիզի կողմից այդ փաստաթղթի դրույթների խախոումը դիտում ենք որպես կամայականություն՝ հաշվի չառնելով գործող միջազգային իրավական նորմերը։ Կոչ ենք անում գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեին վճռականորեն միջամտել իրավիճակին և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի կողմից իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար», - հայտարարել է Զախարովան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր