Իսրայելի բանակը գնդակոծել է Գազայի հատվածի յոթ հիվանդանոցները, փոխանցում է ТАСС-ը։
Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 13 մարդ զոհվել է, 140-ը՝ վիրավորվել: ԱՆ նախարարի հաղորդմամբ՝ շտապ օգնության 40 մեքենաներ հարձակման են ենթարկվել և շարքից հանվել․ «Հարձակումների թիրախ են դարձել ավելի քան 120 բժշկական հաստատություններ։ Վառելիքի պաշարների սպառման պատճառով 18 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն դադարեցրել են իրենց գործունեությունը», - հայտնել է նա