00:00:00

«Սա լինելու է մեծ մոբիլիզացիա»․ Վրաստանի նախագահը արշավ է սկսում

19:16, 07 նոյեմբեր 2023 Աշխարհ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Եվրամիության ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի եզրակացությանն ընդառաջ, քաղաքացիներին կոչ է արել մասնակցել նախագահական նստավայրի մոտ կազմակերպվելիք միջոցառմանը: Հայտնում է «Ալիք մեդիան»։

Նախագահը կոչ է արել վաղը՝ նոյեմբերի 8-ին, ժամը 20:00-ին հավաքվել Օրբելիանիի պալատի մոտ: Նա նաև «Մեր ձայնը Եվրոպային» արշավի մեկնարկի մասին է տեղեկացրել։

«Սա լինելու է միասնական, մեծ նախաձեռնություն, մեծ մոբիլիզացիա, մեծ ակտիվություն, որում ներգրավված կլինեն բոլորը, մեր հասարակության բոլոր շերտերը։ Վաղը կլինի այդ օրվա սկիզբը։

Վաղը կհավաքվենք և ևս մեկ անգամ կասենք, որ մեր ապագան Ռուսաստանում չէ, և մեծ ուղերձ կհայտնենք Եվրոպային»,- ասել է նախագահը:

Զուրաբիշվիլիի խոսքով, վաղը նախատեսված համերգային մասը չեղարկվել է երեկ՝ նոյեմբերի 6-ին սպանված Վրաստանի քաղաքացու ցավալի դեպքի պատճառով:

Ըստ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ռուսական ուժերի ներկայացուցիչների կրակոցով Վրաստանի քաղաքացու սպանությունը Վրաստանի պետականության վրա բացահայտ հարձակում է։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր