00:00:00

Այդ սրիկաները պետք է ներողություն խնդրեն Երուսաղեմի հայերից. Սերժ Թանկյանը մեղադրել է Իսրայելին

17:22, 07 նոյեմբեր 2023 Հասարակություն

Այս սրիկաները պետք է ներողություն խնդրեն Երուսաղեմի յուրաքանչյուր հայից։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է հայազգի աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը՝ մեկնաբանելով Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի հետ կապված միջադեպը։

 

«Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը զիներ Համասին, ինչպե՞ս կզգային նրանք այդ ժամանակ»,-գրել է նա:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղարկելու նամակից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր