00:00:00

Վահե Ղազարյանն «ասողն» է, Արփինե Սարգսյանը`«խոսողը»

14:31, 07 նոյեմբեր 2023 Հասարակություն

Ոստիկանությունում միշտ «ֆեյս» ապահովող, ելույթ ունեցող մեկին պահում են, որ պաշտոնական միջոցառումների ժամանակ խոսի։ «Ասողը» շեֆն է, տվյալ դեպքում՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, իսկ «խոսողը»` ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ով տարբեր միջոցառումների ու քննարկումների ժամանակ երկարաշունչ, օրենսդրության լեզվով, բայց կյանքից կտրված ու անբովանդակ ելույթներ է ունենում։ Երբեմն նաեւ պատասխանում է ԶԼՄ-ների հարցերին` նույն սկզբունքով. շատ խոսել, բայց ոչինչ չասել։ 

 

 

Որպես պաշտոնյա՝ Արփինե Սարգսյանը ոստիկանական համակարգում «օտար մարմին» է, ծնունդով՝ արդարադատության նախարարությունից։ Արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանի «սթաֆից» էր` նրա օգնականը, որին Քրմոյանն իր հաջողված կադրերից էր համարում։ Նախկինների օրոք Արփինեն փորձագետ է եղել՝ օրենսդրության զարգացման, պրոբացիոն ծառայության, քրեակատարողական քաղաքականության գծով, մասնակցել է քրեակատարողական նոր օրենսգրքի մշակմանը։ 

 

Ըստ նախկին գործընկերների՝ Արփինե Սարգսյանը միջին վիճակագրական աշխատակից էր, ամենեւին փայլուն կերպար չէր, սակայն, ասում են` աշխատասեր էր ու պարտաճանաչ։ Բայց ՆԳ նախարարությունում ուրիշ «խոսող» չունեն, իսկ ոստիկանությանը վերաբերող իրավական ակտերի հանձնաժողովային քննարկումներին միշտ նրան էին ուղարկում։ Այլ կերպ ասած՝ Արփինե Սարգսյանը լավ խոսում է, բայց նրա խոսքում աղ ու նյութ չկա։  

 

Օրերս նա խոսել է «ՀՀ ներքին գործերի նախարարության բարեփոխումների առաջընթաց. ընթացիկ զարգացումներ եւ հեռանկարներ»՝ ճռճռան խորագրով  քննարկման ժամանակ, որտեղ իր նախարարի՝ Վահե Ղազարյանի հետ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին, դիվանագետներին ներկայացրել է ՆԳՆ համակարգում արված-չարվածը։ 

 

Ոստիկանության բարեփոխումներին ոչ ոք այլեւս լուրջ չի վերաբերվում։ Որքան ավելի է «կատարելագործվում» ուժային այս կառույցը, այնքան չարեփոխ է այն դառնում, այնքան ավելի արտառոց են ոստիկանների մասնակցութամբ հանցադեպերը՝ ծեծ, խոշտանգում, քաղաքացիներին ուղղված հայհոյանք, վերջինն էլ դեպքի վայրից ոսկյա զարդերի գողությունն էր՝ պարեկի կողմից։ Բայց Արփինե Սարգսյանի նման պաշտոնյաները հարկ եղած դեպքում այնպես են թոզ փչում միջազգային կառույցների դեմքին, որ նրանք խոստանում են շարունակել համագործակցությունը` փող տալը։ Առանց լրագրողների մասնակցության այդ միջոցառման հաղորդագրությունում Արփինե Սարգսյանի ելույթի մասը կարդալիս հորանջելու ցանկություն է առաջանում, էլ ուր մնաց՝ բուն ելույթը։

 

«Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկաներին է ներկայացրել բարեփոխումների շրջանակներում ՆԳՆ կողմից մշակված կարիքների գնահատման մատրիքսը, որով նախանշվել են գործողություններ 4 հիմնական ուղղություններով՝ ՆԳՆ անձնակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացում, ոստիկանության, միգրացիայի եւ քաղաքացիության, ինչպես նաեւ փրկարար ծառայությունների ինստիտուցիոնալ եւ իրավական բարեփոխումներ։ ՆԳՆ անձնակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացման համատեքստում, որպես հիմնական թիրախային ուղղություններ, դիտարկվել են ռազմավարական ու բյուջետային պլանավորումը, ներքին վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը, մարդկային ռեսուրսների կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաեւ թվայնացման ու արդիականացման գործընթացը»․ բլա-բլա-բլա, Исаак родил Авраама եւ այլն։ 

 

Բառերի հեղեղ եւ ոչ մի միտք։ Նմանատիպ կին պաշտոնյաների մի ամբողջ պլեադա է ծնել 18 թվի հեղափոխությունը՝ հակահետախուզության պետ Քրիստինե Գրիգորյան, ՄԻՊ Անահիտ Մանասյան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, նախարարներ Ժաննա Անդրեասյան եւ Անահիտ Ավանեսյան։ Նիկոլ Փաշինյանը կին պաշտոնյաներին շատ է սիրում, բայց՝ հնազանդ, շատախոս, սորոսական շրջանակների հետ սերտ աշխատող կանանց:

 hraparak.am

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր