00:00:00

Որպես մարդասիրական օգնություն՝ 13,5 մլն դոլարի ապրանք է ուղարկվել Հայաստան

14:17, 07 նոյեմբեր 2023 Հասարակություն

  Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ, ըստ որի, 2023թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան որպես մարդասիրական օգնություն ուղարկվել է 13 մլն 559.3 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 16.7 տոկոսով:

 

Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ապրանքի ծավալը կազմել է 880.1 տոննա։

 

Ուղարկված մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ 6 008.9 հազար դոլարի, ապա մանածագործական իրերը՝ 1 791.8 հազար դոլարի, հետո մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները՝ 1 465.9 հազար դոլարի:

 

Այս տարվա հունվար-սեպտեմբերին ամենաշատ մարդասիրական օգնություն է ստացվել ԱՄՆ-ից, այն կազմում է ընդհանուրի 17.5 տոկոսը՝ 2 375.1 հազար դոլար, ապա՝ Չինաստանից՝ 1 564.8 հազար դոլարի, ընդհանուրի 11.5 տոկոսն է: Երրորդ տեղում Գերմանիան է՝ 1 570.1 հազար դոլար, ապա՝ Ֆրանսիան, որտեղից ստացված 1 199.2 հազար դոլարի մարդասիրական օգնությունը կազմում է ընդհանուրի 8.8 տոկոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր