00:00:00

ՔՊ-ում կուսակցական քեֆեր են անում․ «Հրապարակ»

09:33, 07 նոյեմբեր 2023 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած Երեւանի ավագանու ընտրությունների խայտառակ արդյունքներին, ՔՊ-ում որոշել են շնորհակալություն հայտնել իրենց համախոհներին եւ աջակիցներին․ կան տեղեկություններ, որ վերջին օրերին տարբեր վարչական շրջաններում կուսակցական քեֆեր են կազմակերպվում, որին մասնակցում են ընտրություններին ակտիվ աշխատած եւ քվեներ բերած ՔՊ-ականները, այլ կերպ ասած՝ տասովշչիկների փարթի են անցկացնում։

Շաբաթ օրն էլ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ակտիվն է քեֆ-ուրախություն արել՝ «Շատո» ռեստորանում, որը նախաձեռնել է նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը, ով օրերս իրավապահների կողմից բերման էր ենթարկվել ԱԱԾ, հարցաքննվելուց հետո ստորագրությամբ ազատ արձակվել։ Քեֆին նա էլ է մասնակցել։

Ի դեպ, Բարխուդարյանը չնայած բավականին թվով ձայներ էր բերել, բայց տեղը զիջել էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, ինքն էլ թաղապետի պաշտոնից ազատվելուց հետո կրկին նշանակվել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր