Փարաքարի օրինակով աջակցման ու ամբողջական տեղեկատվության տրամադրման գրասենյակներ են բացվել հանրապետության մարզկենտրոններում ու խոշոր համայնքներում: Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից․
«Երկուշաբթիից ուրբաթ` աշխատանքային ժամերին, խորհրդատվական կենտրոններում տարբեր գերատեսչությունների աշխատակիցները պատրաստ են պատասխանել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հուզող հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։