Ֆրանսիացի սենատորները երկուշաբթի օրը կսկսեն քննարկել մի օրինագիծ, որը նախատեսված է երկրի ներգաղթի մասին օրենքները խստացնելուն, սակայն քննադատվում է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ որպես ապաստան հայցողների և այլ միգրանտների իրավունքների սպառնալիք, հայտնում է AP-ն:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ օրենսդրությունը ներգաղթի հարցում «նպատակ ունի ամուր լինել»: Մասնավորապես, օրինագիծը նպատակ ունի «խստացնել միջոցները հանցագործություն կատարող օտարերկրացիների նկատմամբ և վտարել նրանց բոլորին», - ասել է նա՝ կիրակի երեկոյան France 2 հեռուստատեսության եթերում ելույթ ունենալով:
Կառավարությունը հայտարարել է, որ այդ միջոցը թույլ կտա ամրապնդել և կարագացնի օտարերկրացիների արտաքսման գործընթացը, որը համարվում է «լուրջ սպառնալիք հասարակական կարգի համար»:
Միևնույն ժամանակ, Դարմանինն ասել է, որ օրինագիծը ճանաչում է այն մարդկանց ներկայությունը, ովքեր առանց թույլտվության մուտք են գործել Ֆրանսիա և «ցանկանում են օրինականանալ»։
Օրինագիծը ներառում է դրույթ, որն իրավական կարգավիճակ կտա որոշ ոլորտներում առանց փաստաթղթերի աշխատողներին, որոնք որոշակի պայմաններում աշխատուժի պակաս ունեն:
Սենատում բանավեճը երկար ու դժվարին օրենսդրական ճանապարհի առաջին քայլն է։ Օրինագծի քննարկումն այս տարի արդեն մի քանի անգամ հետաձգվել է՝ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը չունենալու պատճառով։
Խորհրդարանի վերին պալատում գերակշռում են պահպանողականները, ովքեր դեմ են Ֆրանսիա անօրինական մուտք գործած աշխատողներին օրինական կարգավիճակ տալուն, պնդելով, որ այդ քայլը կստեղծի «ձգողական էֆեկտ», որը ավելի շատ միգրանտների կխրախուսի գալ Ֆրանսիա: