00:00:00

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները կարևորել են համակարգված քայլերն անվտանգության ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար

22:28, 06 նոյեմբեր 2023 Աշխարհ

Հավաքական անվտանգության կազմակերպության  գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեսակոնֆերանսով ունեցած զրույցի ընթացքում կարևորել են համակարգված միջազգային քայլերը անվտանգության ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար։

Ինչպես նշված է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են ՀԱՊԿ և ՄԱԿ-ի քարտուղարության փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։

Մասնավորապես ընդգծվել է համակարգված միջազգային քայլերի կարևորությունը՝ կանխարգելիչ տարածաշրջանային գործողությունների միջոցով անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

Բացի այդ, կողմերը քննարկել են ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային շփումների հետագա զարգացումը ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անդրսահմանային հանցագործությունների, անօրինական միգրացիայի, ինչպես նաև խաղաղապահության ոլորտում փոխգործակցության հարցերի շուրջ։ Նշվել է ահաբեկչական գաղափարախոսության և քարոզչության տարածման դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ջանքերի համադրման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր