00:00:00

ՔԿՀ-ում երկու ժամից ավելի է՝ սպասում են դատախազի գրությանը, որ Լևոն Քոչարյանին ազատ արձակեն․ Փաստաբան

18:05, 06 նոյեմբեր 2023 Իրավական

ՍԴ որոշման ուժով՝ Լևոն Քոչարյանը նույնիսկ մեկ րոպե ավելի անազատության մեջ գտնվել չի կարող, ՍԴ որոշումը ենթադրում է, որ Լևոն Քոչարյանն անհապաղ պետք է ազատ արձակվի, քանի որ խափանման միջոցն այս պահի դրությամբ արդեն համարվում է վերացված և այն վերացնելու վերաբերյալ առանձին դատախազի որոշման առկայությունն անհրաժեշտ չէ, սակայն երկու ժամից ավելի է՝ ՔԿՀ-ում սպասում են դատախազի որոշմանը, որպեսզի Լևոն Քոչարյանին ազատ արձակեն, լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանի փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը։

«Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչու  է այդ որոշումը կազմվում արդեն 2 ժամից ավելի»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով՝ ֆորմալ առումով են ձգձգում են ազատ արձակելու պրոցեսը, սակայն չեն էլ կարող Լևոն քոչարյանին ազատ չարձակել, քանի որ այս դեպքում դա կարող է դիտվել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

«Այդ դեպքում բոլորը պատասխանատվության ենթակա կլինեն՝ լիազորություների չարաշահման տեսանկյունից»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ միաժամանակ նշելով՝ չի կարծում, որ այդպիսի բան տեղի ունենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր