«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ ապագայում France Football-ի մրցանակը ստանալու հնարավորությունների մասին։ Այս մասին հայտնում է Armsport-ը:
«Մբապեի շանսե՞րը․․․ Նրա հետ նույն պատմությունն է, ինչ Հոլանդի հետ: Նա լավ մրցաշրջան ունի իր ետևում, նա լավ հանդես եկավ Աշխարհի առաջնությունում։
Կիլիանն իր գոլերով քիչ էր մնում տապալեր մեր եզրափակիչը։ Մբապեն ամեն տարի կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։ Նա այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- 36-ամյա արգենտինացու խոսքերն է փոխանցում Lequipe-ը։
Այս տարի Մեսսին նվաճեց «Ոսկե գնդակը»։ Մբապեն քվեարկության արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը։