00:00:00

Պեսկովն Ուկրաինային դժբախտ երկիր է անվանել

19:30, 04 նոյեմբեր 2023 Աշխարհ

Ուկրաինան դժբախտ երկիր է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլի խոսնակը հիշեցրել է պետքարտուղարի գլխավոր տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդի խոսքերը, ով CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ 1991 թվականից ի վեր Միացյալ Նահանգները 5 միլիարդ դոլար է ծախսել՝ օգնելու «ավելի ուժեղ ժողովրդավարական կառավարությանը» ստանալ իշխանությունն Ուկրաինայում։

«Սա դժբախտ երկիր է, հասկանո՞ւմ եք: Որի փոխարեն մեկ այլ երկիր է մտածում, թե ինչպիսի կառավարություն պետք է նա ունենա, և վճարում է ինչպես տաքսիում»,- նշել է Պեսկովը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ուժեղ երկիր է և ամեն օր նոր տարրեր է ավելացնում իր ուժին։

«Այն ամենին, ինչին հասնում ենք, մենք հասնում ենք ուժեղ լինելու համար... Նա ուժեղ է, և այժմ ցույց է տալիս իր ուժը, նա ամեն օր նոր տարրեր է ավելացնում իր ուժին», - ասել է Պեսկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր