Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Մայամիում հայազգի բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը (26-2) կպայքարի WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ 33-ամյա հայի մրցակիցը կլինի 35-ամյա Իլունգա Ջունիոր Մակաբուն (29-3) Կոնգոյից:Նոել Միքայելյանն իր կարիերայի կարևորագույն մենամարտից առաջ սոցիալական ցանցերում հուզիչ կոչ է արել:
Նոել Միքայելյանի ուղերձը WBC չեմպիոնական գոտու համար վաղը կայանալիք մենամարտից առաջ.
«Ես Նոել Միքայելյանն եմ, ծնվել եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ և զբաղեցնում եմ առաջին տեղը առաջին ծանր քաշային կարգում: Պայքարելու եմ WBC չեմպիոնական գոտու համար:
Ես հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո և հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը։ Ուր էլ գնամ, հպարտությամբ ներկայացնում եմ իմ երկիրը, իմ մշակույթը։
Մեր ժողովուրդը հիմա դժվար ժամանակներ է ապրում: Բոլոր հայերը վախեցած են. Ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ուղղակի ներխուժել իմ երկիր ու տիրանալ նրան, քանի որ Հայաստանը փոքր երկիր է։
Սա շատ կարևոր է. Այս պահին մենք՝ ամբողջ աշխարհի հայերս, պետք է հավատարիմ մնանք, մենք ունենք հսկայական սփյուռք: Սա վերաբերում է նաև ոչ միայն հայերին:
Կատարվում են բաներ, որոնք դեմ են մարդկությանը, և մենք պետք է ամուր մնանք միասին»: