00:00:00

Կոռուպցիայի աճ՝ Հայաստանում․ Հունվարից սեպտեմբեր՝ 1088 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, կաշառակերության 458 դեպք

21:38, 03 նոյեմբեր 2023 Իրավական

Ներքին գործերի նախարարությունում օպերատիվ խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցի համաձայն՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները Հայաստանում  շատացել են։ Նախորդ տարվա 606 հանցագործության համեմատ՝ 1088-ն է գրանցվել այս տարվա միայն 9 ամսվա ընթացքում։

Այսպես՝ 2023 թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 1088 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք (2022 թ.՝ 606), որից 458-ը (163)՝ կաշառակերության, 55-ը (87)՝ վստահված գույքը հափշտակելու, 122-ը (50)՝ պաշտոնեական կեղծիքի, 435-ը (291)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու և այլ դեպքեր են:

Նշված դեպքերից 201-ը կամ 18,4%-ը հայտնաբերվել է ոստիկանության մարմինների կողմից (2022 թ. 9 ամիս՝ 101-ը կամ 16․6%-ը)։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր