Չավին կարծում է, որ Լիոնել Մեսսին արժանի էր «Ոսկե գնդակին»:
Երկուշաբթի արգենտինացին 8-րդ անգամ արժանացել է France Football-ի՝ տարվա լավագույն խաղացողի մրցանակին։
«Լեոն արժանի էր այդ մրցանակին։ Նա աշխարհի առաջնության լավագույն խաղացողն էր։ Նա լավագույնն է պատմության մեջ:
Ես խոսեցի նրա հետ այս շաբաթ, և նա շատ ուրախ էր»,- «Բարսելոնայի» մարզչի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։