00:00:00

Հայաստանում ԵՄ դիտորդների կարգավիճակի, արտոնությունների հարցով համաձայնագիր կստորագրվի

13:42, 03 նոյեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի, արտոնությունների հարցով համաձայնագիր կստորագրվի առաջիկայում, այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Համաձայնագիրը ներառում է բուժօգնություն, փոխադրամիջոցների օգտագործում և այլն:

«Դա անում ենք յուրաքանչյուր միջազգային կառույցի դեպքում», - նշեց փոխնախարարը:

Այս պահին Հայաստանում ԵՄ դիտորդների քանակի ընդլայնման ու որոշ հնարավոր նոր գործառույթների հարցերը բանակցային փուլում են: Հովհաննիսյանը մանրամասներ չներկայացրեց՝  նշելով, որ ընդլայնումն առաջնային հարց է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր